Երկուշաբթի, 11.12.2017, 21:40Բարի գալուստ Guest | RSS
Էվրիկա դպրոց
Մուտքի ձև
Կայքի Մենյուն
Մինի-չատ
Վիճակագրություն

Yandex քարտեզ
Գլխավոր » 2011 » Մարտ » 4 » ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՆԱԶԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ "ԷՎՐԻԿԱ" ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ
02:00
ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՆԱԶԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ "ԷՎՐԻԿԱ" ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ
ՀՀ կառավարության որոշմամբ 2001թ. օգոստոսի 29-ին Վանաձորում բացվեց մաթեմատիկայի և բնագիտական առարկաների ուսուցմամբ գիշերօթիկ դպրոցը, որը հետագայում /2003թ./ ձեռք բերեց հատուկ դպրոցի կարգավիճակ: Այսօր արդեն` 2009-2010 ուստարում, դպրոցում գործում է 8 դասարան` 168 աշակերտներով:

Դպրոցն իր տեսակի մեջ առաջինն է ու միակը Լոռու մարզում, որտեղ խորացված ուսուցանվում են մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա առարկաները: Դասաժամերից բացի` նույն նպատակով անցկացվում են լրացուցիչ պարապմունքներ, մնացած մյուս առարկաները անցնում են առարկայական ծրագրերին համապատասխան: Դպրոցի աշակերտների ընդունելությունը` 8-11-րդ դասարաններում կատարվում է հարցազրույցով` մաթեմատիկա, կենսաբանություն, ֆիզիկա և քիմիա առարկաներից: Դպրոցում երեխաներ են սովորում նաև մարզի մյուս շրջաններից:

Չնայած գոյության կարճ ժամանակին` դպրոցը հասել է լուրջ հաջողությունների: Դպրոցի աշակերտները հանրապետական տարբեր օլիմպիադաներում ունեցել են ակնառու և նշանակալից հաջողություններ: Ընդհանուր առմամաբ` նրանք ստացել են 255 մրցանակ` 29  I , 55` II, 72` III կարգի դիպլոմ, 99` գովասանագիր:

"Էվրիկան" հանրապետական օլիմպիադաների արդյունքներով մեր հանրապետության մաթեմատիկական և բնագիտական կրթության լավագույն դպրոցների շարքում է:

Բարձր է աշակերտների գիտելիքների ընդհանուր մակարդակը: Դպրոցի շրջանավարտները հաջողությամբ ընդունվում են հանրապետության բարձրակարգ բուհեր: Ունենք 4 մեդալակիր:

2004թ. ապրիլի 11-ին կայացած "Մենք գիտենք, որ դու գիտես" հեռուստախաղում հաղթեց և գլխավոր մրցանակին /համակարգիչ/ արժանացավ 7-րդ դասարանի աշակերտ Ա. Ղուլիջանյանը, որը մարզերից առաջինն էր և միակը:

2007թ. դպրոցն ընգրկվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում անցկացվող ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցող հանրապետության ուսումնական հաստատությունների ցուցակում /6 դպրոց, 4 բուհ/` հաշվի առնելով դպրոցական առարկայական օլիմպիադաներում աշակերտների հաջողությունները: "Լավագույն աշակերտ" /1 կարգ/ անվանակարգում հաղթող են ճանաչվել մեր դպրոցի աշակերտներ Հրաչյա Թանդիլյանը 2007թ., 2008թ.` Սարգսյան Էդվարդ, 2009թ.` Առաքելյան Աշխեն: Հ. Թանդիլյանը արժանացել է նաև "Մշո Զարմ" կազմակերպության կողմից հուշամեդալի:

Դպրոցի հաջողությունները պայմանավորված են նաև իրենց գործին նվիրյալ մանկավարժների քրտնաջան աշխատանքով: Կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի համար մարզի ղեկավարության կողմից շնորհակալագրերով են պարգևատրվել դպրոցի մի շարք ուսուցիչներ: "Տարվա լավագույն ուսուցիչ" կոչմանն են արժանացել Ա. Սահակյանը /կենսաբանության ուսուցիչ/, Ա. Ղուկասյանը, Ս Մելքոնյանը /մաթեմատիկայի ուսուցիչ/, Դ. Մակինյանը /ՆԶՊ ուսուցիչ/, Ն Հարությունյանը /քիմիայի ուսուցիչ/, իսկ Ա. Ծատուրյանը /տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ/` "Տարվա լավագույն տնօրեն" կոչմանը: Ուսուցչի օրվա կապակցությամբ Ա. Ծատուրյանը հաղթող է ճանաչվել 2006թ. "Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնը կազմակերպելու համար" անվանակարգում, արժանացել է ԿԳ նախարարության "Ոսկե հուշամեդալի"` "Կրթության և գիտության ոլորտում ներդրված լավագույն ավանդի համար":

Դպրոցն ունի իր խորհրդանիշերը` դրոշը, օրհներգը, և տարբերանշանը:

Ուսումնական գործընթացին զուգահեռ մեծ ուշադրություն է դարձվում նաև աշակերտների դաստիարակության գործին` նպատակ ունենալով նրանց մեջ սերմանելու հայրենասիրություն, մարդկային բարոյական վեհ արժանիքներ, ազգային արժեքները գնահատելու կարողություն: Անցկացվում են առարկայական շաբաթներ, կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, որոնց համար դպրոցն արժանացել է մարզի ղեկավարության բարձր գնահատականին:

Մեր դպրոցը, այսօր էլ չբավարարվելով ձեռքբերումներով, շարունակում է մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը նվիրված հայրենանվեր գործունեությունը:

 
Դիտումներ: 3332 | Ավելացրեց: Samo | Рейтинг: 3.9/10
Всего комментариев: 0
Name *:
Email *:
Code *:
Փնտրել կայքում
Օրացույց
«  Մարտ 2011  »
Կր.Երկ.Եր.Չր.Հգ.Ուր.Շբ.
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Գրառումների արխիվ
Գովազդի բլոկ
  • Ամեն ինչ վեբմաստերի համար
  • Անվճար հայկական հոսթինգ
  • Ամեն ինմշչ սիրո մասին
  • Ամենաքյարթու քայք
  • ՀՊՃՀ ուսանողական ֆորում